Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Նշվեց Էմիլ Գաբրիելյանի ծննդյան օրը
Մոսկովյան 31 հասցեում հունվարի 31-ին բացվեց ականավոր բժիշկ-գիտնական, առողջապահության հմուտ կազմակերպիչ, պետական և հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ, որի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է:
Մինչ այդ գործընկերները, առողջապահության տարբեր ոլորտների ներկայացուցիչները, ընկերներն ու հարազատներն այցելել էին անվանի գիտնականի շիրիմին:
Հուշաքարի բացման արարողությանը հաջորդեց հանդիսավոր միջոցառում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ, Նորին Սուրբ Օծություն, Տեր-Տեր Գարեգին երկրորդ Կաթողիկոսի հայրապետական օրհնանքը, գնահատանքը և երախտագիտությունը փոխանցեց Տաթև Սրբազանը։
«Այսօր պատիվ և հպարտություն եմ ապրում, երբ այստեղ մայր բուհում ամենաբարձր հնչող ամբիոնից պետք է խոսքեմ հարգարժան ուսուցչի, ականավոր մի մարդու մասին, ով օժտված էր ոչ միայն կազմակերչպական ջիղով, այլև հայրենասիրություն էր սերմանում: Նա առաջադիմության, աշխատասիրության ամենաբարձ օրինակ էր»,- ողջունելով միջոցառման մասնակիցներին` նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ այս միջոցառումը ևս վկայությունն է Էմիլ Գաբրիելյանի` բոլորին իր շուրջը համախմբելու ունակության:
Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ կստեղծվի հիմնադրամ, որը տարվա կտրվածքով կսահմանի անվանի գործիչի հիշատակին նվիրված «Էմիլ Գաբրիելյանի» անվան կրթաթոշակ, ինչպես նաև առողջապահության լավագույն կազմակերպչի մրցանակ, ինչը լավագույն բժշկական կազամերպչի, ինչպես նաև գիտական լուրջ նվաճումներ ունեցող ուսանողի համար բարձրանիշ է լինելու:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Էմիլ Գաբրիելյանի կյանքի և գործունեության մասին պատմող «Կյանքն, ինչպես մի ցոլք...» փաստագրական ֆիլմը, որը ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի հատուկ թողարկումն է: Ֆիլմում անվանի գիտնականին գործընկերներն ու ընկերները, ընտանիքի անդամները ներկայացնում են գիտնականի, մանկավարժի, առողջապահության կազմակերպչի, ավագ գործընկերոջ, հոգատար հոր, պապի կերպարներում:
Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հայաստանյան տոհմական բժշկական ընտանիքներին մեծարելու նախաձեռնությունը շարունակական է լինելու:
Միջոցառմանը մասնակցելու համար ամուսնու` Հարություն Հովհաննիսյանի հետ Հայաստան է ժամանել Էմիլ Գաբրիելյանի դուստրը` Կարինեն: Նրանք Միացյալ Նահանգներում ակնաբուժության ոլորտում հաջողությամբ շարունակում են Գաբրիելյան-Հովհաննիսյան ընտանիքների բժշկական գիծը:
«Գաբրիելյանների ընտանիքի համար անմոռանալի և թանկ օրերից է: Այսօրվան մենք շատ ենք սպասել։ Ցանկանում ենք ընտանիքի անունից շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարությանը` ի դեմս նախարարի, ում ակտիվ նախաձեռնությամբ իրականացավ այս միջոցառումը, ինչպես նաև Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների կենտրոնին, որը հորս երկրորդ երեխան էր, որն անվանակոչվեց նրա անունով»,- ասաց Կարինե Գաբրիելյանը:
Էմիլ Գաբրիելյանի ջանքերով 1991թ. մեր երկրում ստեղծվեց առողջապահության ոլորտի կարևորագույն կառույցներից մեկը` ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը», որը նրա շնորհիվ միջազգային ճանաչման արժանացավ, ստացավ բազմաթիվ մրցանակներ:
ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հպարտորեն կրում է հիմնադրի` ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի պատվավոր անունը: Ակադեմիկոսի հիշատակին նվիրված միջոցառումները նախաձեռնել է ՀՀ առողջապահության նախարարությունը:
02.02.2015 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ